Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն այսօր մեզ է ներկայացնում նորը` իր տասնամյակների պատմությամբ և ավանդույթներով: Այսօր հնարավոր է ոչ միայն թատրոն այցելել՝ ներկայացումներ դիտելով, այլ նաև հյուրախաղերով։
Այն, ինչ հանդիսատեսը չի տեսնում ներկայացումների ժամանակ, այսուհետ կարող է տեսնել՝ մասնակցելով «ՕՊԵՐԱ ՏՈՒՐ» ծրագրին։ Թատրոնի դահլիճները, ետնաբեմերը, Երևանի գեղեցիկ տեսարաններն արտացոլող պատշգամբները և արհեստանոցներն այժմ բաց կլինեն ձեր առջև։ Շրջագայության ընթացքում կկազմակերպվեն նաև հանդիպումներ Թատրոնի սիրված արտիստների և աշխատողների հետ։ Սա բացառիկ հնարավորություն է հանդիպելու և ծանոթանալու Երևանի կենտրոնում գտնվող ճարտարապետական գլուխգործոցին:
«ՕՊԵՐԱ ՏՈՒՐ» ծրագիրը կազմակերպվելու է տարբեր լեզուներով։ Մեկ տուրի համար մասնակիցները կլինեն առնվազն 10 հոգի, առավելագույնը 25 հոգի, իսկ յուրաքանչյուր այցելուի արժեքը կկազմի 3000 դրամ:
Շրջագայության տոմսեր ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել Թատրոնի տոմսարկղեր։